Երկրի օրը Հյուսիսում

Հյուսիսային դպրոցում ընկեր Անժելայի և ծնողների հետ Երկրի օրվան նվիրված իրականացրեցինք ծաղկատունկ, ծառատունկ: Տնկեցինք մագլցող բույսեր, վարդեր, որոնք հուսով եմ կզարդարեն մեր միջավայրը իրենց գեղեցկությամբ և գույնով:

Բակտերիաներ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: փորի մեջ, ջրի, և այլն
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։

 

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: միկրասկոպի
  2. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  3. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: սնկեր
  4. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ: Որովհետև նրանք թունավոր են, և վտանգավոր:
  5. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ : թույն, վտանգ

Հողը

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է  քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:

Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց:  Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում  են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ  այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք  տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:
Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Անանուխի յոթ ոկտակար հատկություները

Բարև ձեզ, իմ անունը Լուսինե է: Եվ այսօր ես ձեզ կպատմեմ իմ սիրած բույսի մասին:Իմ սիրած բույսն է անանուխը:

1)Գոյություն ունի անանուխի ավելի քան 20 տեսակ։ Այն օրգանիզմի համար կարևոր մի շարք բաղադրիչներ ունի՝ վիտամիններ, եթերային յուղեր, հանքանյութեր և այլն։

2)Հակոբորբոքային հատկություն ունի։ Անանուխը մեծ քանակով յուղ է պարունակում, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում և կանխարգելում է բջիջների վնասումը։ Բացի այդ՝ անանուխը հականեխիչ հատկություն ունի, հրաշալի միջոց է միջատների խայթոցների դեպքում։

3)Պայքարում է մրսածության դեմ։ Այս բույսը համարվել է բնական ցավազրկող և պաթոգեն միջոց, որն օգտագործվել է տարբեր հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ անգինայի և ֆարինգիտի դեպքում։

4)Անանուխը չեզոքացնում է բերանի խոռոչի, քթի լորձաթաղանթի գրգռումը, պայքարում է ալերգիայի նշանների դեմ, շնչառական ուղիներն ազատում է լորձից։

5)Լավացնում է մաշկի վիճակը։ Անանուխը հարուստ է վիտամին A-ով, որը նպաստում է թարմանալուն, երիտասարդանալուն, մաշկի վիճակի լավացմանը։ Այն նվազեցնում է ճարպագեղձերի աշխատանքը, փակում ծակոտիները։ Անանուխի թուրմն օգնում է նվազեցնել քրտնարտադրությունը, մաշկային վարակների առաջացման հնարավորությունը, իսկ կոնցենտրացված անանուխի թեյը փափկեցնում է ոտքերի մաշկը։

6)Օգտակար է կնոջ առողջության համար։ Անանուխն արդյունավետորն չեզոքացնում է տոքսիկոզի նշանները, լավացնում է ախորժակը, կանխարգելում առանց պատճառի անհանգստության նոպաները, որոնք հաճախ են նկատվում հղիության ընթացքում. հաշվի առեք, որ հղիության դեպքում այն պետք է օգտագործել սահմանափակ քանակով, հակառակ դեպքում՝ արգանդի տոնուսը կարող է բարձրանալ։ Անանուխն օգնում է ազատվել ցավից՝ դաշտանային ցիկլի ընթացքում, և դաշտանադադարի տհաճ նշաններից։

Հանգստացնող ազդեցություն է ունենում։ Անանուխի բույրը հանգստացնող ազդեցություն է ունենում։ Այն լավ տրամադրություն է հաղորդում և օգնում պայքարել անքնության դեմ։

Երկրի օդային հագուստը

Երկիր մոլորակի ամենաթանկ ու անգին հատկություններից մեկն էլ օդն է: Օդի շերտը, որը շրջապատում է Երկիրը, կոչվում է մթնոլորտ: Մթնոլորտը պահպանում է կյանքի համար անհրաժեշտ ջերմությունն ու խոնավությունը, ինչպես նաև մեզ պաշտպանում է արևի կիզիչ ճառագայթներից:

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Բնագիտության Հաշվետվություն

Բարև ձեզ, ես Լուսինեն եմ: Եվ այսօր ես ձեզ կպատմեմ թե Սեպտեմբերից-Դեկտեմբեր ինչ իրեր եմ անցել բնագիտությունից: Մենք անցել էնք Եվրասիան,Աֆրիկա,Հարավային ամերիկա,Հյուսիսային ամերիկա,ինչու են աշնանը տերևները թափվում,մայրցամաքներ և օվկիանոսներ, իսկ մնացածը կտեսնեք իմ բլոգում:Նաև մենք ունեցել էնք լիքը բնագիտության ֆլեշմոբեր, նաև ինքնաստուգումներ:Մենք նաև նայել էնք թե ինչպես է հայտնվել կորոնավիրուսը:

 

Ինչու են տերևները աշնանը թափվում

 

Մայրցամաքներ և օվկիանոսներ․ամփոփիչ առաջադրանք

 

Հարավային ամերիկա

 

Հյուսիսային Ամերիկա

 

Եվրասիա

 

Աֆրիկա

 

 

 

 

Մայրցամաքներ և օվկիանոսներ․ամփոփիչ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝ Օվկիանոսները չորսն են՝ Հնդկական օվկիանոս, խաղաղ օվկիանոս, անտլանտյան օվկիանոս և Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, 4 օվկիանոսները: Ամենամեծը  խաղաղ   օվկիանոսն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային սառուցյալ օվկիա­նոսն է:

Սահարա անապատը աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսը աշխարհի ամենաերկար գետն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են ավստրալիա: Մայրցամաքները վեցն  են՝ Աֆրիկա, ավստրալիա, Հյուսիսային ամերիկա, Հարավային ամերիկա, Եվրոպա, Ասիա: Ամենամեծը Ասիան է:  Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, անտարկտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը ավստրալիան է:

Ինչու են տերևները աշնանը թափվում

Աշնանը ինչու էն տերևները թափվում, որովհետև երբ ամառը վերջանում է, եղանակը սկսում է սառել, և լույսը և ջուրը պակասել դրանից սկսում են տերևներ գունավորվել: Հենց քամի է սկսում գունավոր տերևները սկսում են թափվել:

Հարավային ամերիկա

Հարավային Ամերիկա (իսպ.՝ América del Sur, Sudamérica, Suramérica, պորտ.՝ América do Sul, անգլ.՝ South America, հոլ.՝ Zuid-Amerika, ֆր.՝ Amérique du Sud, գուար.՝ Ñembyamérika, կեչուա՝ Urin Awya Yala, Urin Amerika), հարավային մայրցամաք Ամերիկա աշխարհամասում, որը գտնվում է հիմնականում Արևմտյան և Հարավային կիսագնդերում, մասամբ նաև Հյուսիսային կիսագնդում։ Ափերը ողողում են արևմուտքից Խաղաղ, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերով, հյուսիսից՝ Կարիբյան ծովի ջրերով, որը բնական սահմանագիծ է համարվում Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև։ Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Պանամայի պարանոցով միանում է Հյուսիսային Ամերիկային։

Հարավային Ամերիկայի կազմի մեջ են մտնում նաև մի շարք կղզիներ, որոնք հիմնականում պատկանում են մայրցամաքի պետություններին։ Հարավային ամերիկայի Կարիբյան ծովին հարող պետություններն են՝ Կոլումբիա, Վենեսուելա, Գայանա, Սուրինամ, Ֆրանսիական Գվիանա և Պանամա հայտնի են նաև Կարիբյան Հարավային Ամերիկա անվանումով։

Մայրցամաքի տարածքը՝ 17,84 միլիոն կմ² (4-րդն ըստ մեծության) է, բնակչությունը՝ 387 489 196 մարդ (2011 թվականի տվյալներով) (4-րդը մայրցամաքների մեջ)։

  • Տարածքը՝ ներառյալ կղզիները՝ 17.854 հզ. կմ²
  • Կղզիների տարածքը՝ 150 հզ. կմ²
  • Միջին բարձրությունը՝ 590 մ
  • Ամենաբարձր կետը՝ Ակոնկագուա լեռնագագաթ՝ 6.960 մ
  • Ամենացածր կետը՝ Վալդես թերակղզի՝ –40 մ
  • Հյուսիսային ծայրակետը՝ Գալինաս հրվանդան՝ հս. լայն. 12օ28՜
  • Հարավային ծայրակետը՝ Ֆրոուերդ հրվանդան՝ հվ. լայն. 53օ56՜
  • Արևմտյան ծայրակետը՝ Պարինյաս հրվանդան՝ արմ. երկ. 81օ20՜
  • Արևելյան ծայրակետը՝ Կաբու Բրանկու հրվանդան՝ արմ. երկ. 34օ46՜
  • Ամենաերկար գետը՝ Ամազոն՝ 6.437 կմ
  • Ամենամեծ լիճը՝ Մարակաիբո՝ 13,3 հզ. կմ²
  • Ամենամեծ կղզին՝ Հրո Երկիր՝ 47.992 կմ²
  • Ամենամեծ անապատը՝ Ատակամա՝ 181,3 հզ. կմ²
  • Պետությունների թիվը՝ 12
  • Ամենամեծ պետությունը՝ Բրազիլիա՝ 8.514,9 հզ. կմ²
  • Ամենափոքր պետությունը՝ Սուրինամ՝ 163,8 հզ. կմ²
  • Ամենախոշոր քաղաքը՝ Սան Պաուլո՝ 17 մլն
  • Բնակչության ընդհանուր թիվը՝ 350 մլն:

Մայրցամաքի պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի։ Առաջինը, բնիկ քաղաքակրթությունների հաստատումը, վերելքն ու անկումն է (ինկեր)։ Երկրորդը, եվրոպական գրավման և գաղութացման շրջանն է, 1500-1800 թվականներին մայրցամաքի մեծ մասը կախման մեջ ընկավ եվրոպական 2 պետություններից՝ Իսպանիայից և Պորտուգալիայից։ Չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին, հենց այս ընթացքում հաստատվեցին լեզուները, մշակույթները, տնտեսությունները, ինչպես նաև այսօրվա լատինամերիկյան պետությունների մեծ մասի հիմքերը։ Գվիանական ափի պետությունների պատմությունը պետք է դիտարկել առանձին։ Գայանան, Սուրինամը և ավելի քիչ Ֆրանսիական Գվիանան էականորեն տարբերվում են մայրցամաքի իսպանապորտուգալալեզու երկրներից։

{{{2}}} Սան Պաուլու
{{{2}}} Լիմա
{{{2}}} Բոգոտա
{{{2}}} Ռիո դե Ժանեյրո
{{{2}}} Սանտյագո
{{{2}}} Կարակաս
{{{2}}} Բուենոս Այրես
{{{2}}} Բահիա Սալվադոր
{{{2}}} Բրազիլիա
{{{2}}} Ֆորտալեզա

Հյուսիսային Ամերիկա

Հյուսիսային Ամերիկա անգլերեն՝ North America, ֆրանսերեն՝ Amérique du Nord, իսպաներեն՝ América del Norte, աշխարհի 6 մայրցամաքներից մեկն է։ Մեծությամբ երրորդ մայրցամաքն է՝ 24,2 մլն կմ²։

Հյուսիսային Ամերիկային է պատկանում երկրի ամենամեծ կղզին՝ Գրենլանդիան, որին անվանում են «Կանաչ երկիր»։ Ամենամեծ քարանձավը՝ Ֆլինտ-Մամոնտի քարանձավը, աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելլոսթունյան ազգային պարկը։ Այն բացվել է 1872 թվականին։

Հյուսիսային Ամերիկան ամբողջովին գտնվում է արևմտյան և հյուսիսային կիսագնդերում։ Նրա հարավային մասը, կղզիների հետ միասին կոչվում է Կենտրոնական Ամերիկա։ Պանամայի նեղ պարանոցով միանում է Հարավային Ամերիկային։ 20-րդ դարի սկզբին այստեղ փորվել է Պանամայի նավարկելի ջրանցքը։ Հյուսիս-արևմուտքում Բերինգի նեղուցով (85 կմ) Հյուսիսային Ամերիկան բաժանվում է Եվրասիայից։

Հյուսիսային Ամերիկան տիեզերքից

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Մերչիսոն Բութիա թերակղզում, հս. լ. 71°50’, հարավում՝ Մարյատո (հս. լ. 7°05’), արևմուտքում՝ Արքայազն Ուելսի (արմ. երկ. 168°), արևելքում՝ Սենտ-Չարլզի Լաբրադոր թերակղզում, 55°40’ հրվանդանները։

Հյուսիսային Ամերիկայի ափերը ողողում են Խաղաղ, Ատլանտյան և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսների ջրերը։ Ափագիծը շատ է կտրատված, առավել շատ՝ հյուսիսում ու արևելքում։ Դրա պատճառը վաղ անցյալում սառցապատման երևույթն է։ Հյուսիսում գտնվում են Բաֆինի և Բոֆորտի ծովերը, Հուդզոնի ծոցը։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենախոշոր կղզին՝ Գրենլանդիան (2,2 միլիոն կմ²), Կանադական Արկտիկական խոշոր կղզեխումբը (Բանկս, Բիկտորիա, Մելվիլ, Պարի արշիպելագը, Էլսմիր, Սվերդրա կղզեխումբը, Դևոն, Արքայազն Ուելսի, Սեմերսետ, Բաֆինի Երկիր), Բութիա, Մելվիլ և Լաբրադոր թերակղզիները։ Արևելքից մայրցամաքի ափերը ողողում են Սուրբ Լավրենտիոս և Մեքսիկական ծոցերը, Սարգասյան և Կարիբյան ծովերը։ Այստեղ են գտնվում Նյուֆաունդլենդ, Բահամյան, Մեծ (Կուբա, Հայիթի, Ճամայկա, Պուերտո Ռիկո) և Փոքր Անտիլյան կղզիները, Ֆլորիդա և Յուկատան թերակղզիները։

Արևմուտքում են գտնվում Բերինգի ծովը, Ալյասկա և Կալիֆոռնիայի ծոցերը, Ալեության, Ալեքսանդրի, Շարլոտա թագուհու և Հավայան կղզեխմբերը, Վանկուվեր կղզին, Ալյասկա և Կալիֆոռնիա թերակղզիները։

Հայտնի են Դևիսի, Հուդզոնի, Սուրբ Լավրենտիոսի, Ֆլորիդայի, Յուկատանի, Բերինգի նեղուցները և Պանամայի ջրանցքը։

Արևելքում՝ Ֆանդի ծոցում, դիտվել է աշխարհում մակընթացային ամենաբարձր ալիքը, որ հասել է 18 մետրի։