Եվրասիա

Եվրասիա, Երկրագնդի ամենամեծ աշխարհամասն է, որի մակերեսը 53,893 միլիոն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36 %-ը։ Բնակչությունը՝ 4,947 (2010) միլիարդից ավելի է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը։

Եվրասիա մայրցամաքն անվանակոչել են տարբեր կերպ։ Սկզբնական շրջանում Ալեքսանդր Հումբոլդտն այն անվանել է Ասիա՝ նկատի ունենալով ողջ մայրցամաքը։ Կառլ Գուստավ Ռոյշեն 1858 թվականին «Handbuch der Geographie» գրքում օգտագործել է «Doppelerdtheil Asien-Europa» տերմինը։ «Եվրասիա» տերմինն առաջին անգամ օգտագործել է աշխարհաբան Էդուարդ Զյուսը 1880 ականներին:

Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, միայն ծայր հարավարևելյան կղզիների մի հատվածն է գտնվում Հարավային կիսագնդում։ Եվրասիայի առավել զանգվածային մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում։ Մայրցամաքը արևմուտքից արևելք ձգվում է 16 հազ. կմ, հյուսիսից հարավ՝ 8 հազ. կմ։

Եվրասիան բաժանվում է 2 աշխարհամասերի՝ Եվրոպայի և Ասիայի։ Ասիային բաժին է ընկնում մայրցամաքի ընդհանուր տարածքի 80 %-ը /44,3 մլն քառ. կմ, իսկ Եվրոպային՝ 20 %-ը /10.5 մլն. քառ. կմ։ Ասիան Եվրոպայից պայմանականորեն բաժանող սահմանն անցնում է Ուրալյան լեռների արևելյան ստորոտներով, Ուրալ կամ Էմբա գետով, Կասպից ծովի հյուսիսային ափով, Կումա-Մանիչի իջվածքովԱզովի ծովովԿերչի նեղուցովՍև ծովովԲոսֆորի նեղուցովՄարմարա ծովովԴարդանելի նեղուցովԵգեյան ծովով։ Եվրասիան միակ մայրցամաքն է, որի ափերը ողողում են երկրագնդի բոլոր չորս օվկիանոսների ջրերը. հարավում՝ Հնդկական, հյուսիսում՝ Հյուսիսային Սառուցյալ, արևմուտքում՝ Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ։

Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն կմ է։

Եվրասիա մայրցամաքը Հյուսիսային Ամերիկայից բաժանվում է Բերինգի նեղուցով, իսկ արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսով։ Աֆրիկայից՝ Ջիբրալթարի նեղուցովՄիջերկրական ծովովՍուեզի ջրանցքովԿարմիր ծովովԲաբ-էլ-Մանդեբի նեղուցով և Ադենի ծոցով, Ավստրալիայից՝ Արաֆուրյան և Թիմորի ծովերով։

Եվրասիայի ծայրակետերն են. հյուսիսում՝ Չելյուսկին (Թիմորի կղզում, հս. լ. 77°43’), հարավում՝ Պիայ (Մալակա թերակղզում, հս. լ. 1°16’), արևմուտքում՝ Ռոկա (Պիրենեյան թերակղզում, արմ. երկ. 9°34’), արևելքում՝ Դեժնյովի (Չուկոտյան թերակղզում, արմ. երկ. 169°40’) հրվանդանները։

Ի տարբերություն մյուս մայրցամաքների՝ Եվրասիայի մակերևույթը ավելի բազմազան է։ Այստեղ կան և ընդարձակ հարթավայրեր և երկար ձգվող բարձրաբերձ լեռներ և վիթխարի բարձրավանդակներ ու սարահարթեր։ Ընդ որում, հարթավայրերը գերակշռում են մայրցամաքի հյուսիսային մասում, իսկ լեռներն ու բարձրավանդակները՝ հարավային ու արևելյան շրջաններում։

Ջոմոլունգմա (Էվերեստ) լեռը

Եվրասիայի մակերևույթի առանձնահատկություններից է նաև այն, որ այստեղ են գտնվում երկրագնդի ինչպես ամենաբարձր (Ջոմոլունգմա կամ Էվերեստ՝ 8848 մ), այնպես էլ ամենացածր (Մեռյալ ծովի ափը՝ -400 մ) կետերը։ Մյուս առանձնահատկությունն այն է, որ Եվրասիան մյուս մայրցամաքներից զգալիորեն բարձր է։ Հատկապես աչքի է ընկնում Ասիան (միջին բարձրությունը մոտ 900 մ է)։

Ներկայիս Եվրասիա մայրցամաքը ձևավորվել է հնագույն ցամաքների, պլատֆորմների շուրջը։ Եվրասիայի հյուսիսային մասը կազմում է հնագույն Լավրասիա մայրցամաքի մի կտորը։ Նրա ձևավորման գործում կարևոր դեր են խաղացել Արևելաեվրոպական (Ռուսական), Սիբիրական, Չինական, Հնդկական և Արաբական պլատֆորմները։ Վերջին երկուսը հնագույն Գոնդվանա մայրցամաքի մասերն են։ Լավրասիայի և Գոնդվանայի միջև տարածվում էր ընդարձակ Ալպ-Հիմալայան, իսկ Եվրասիայի արևելյան ափերով՝ Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալը։ Այս գեոսինկլինալներում լեռնակազմական պրոցեսների հետևանքով առաջացան լեռներ, լեռնային համակարգեր։ Այսիպիսով՝ Եվրասիա մայրցամաքը կազմավորվել է մի քանի պլատֆորմների և ծալքավորված գեոսինկլինալների միացման հետևանքով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով