Իմ ամառը (Բնագիտություն)

Ես այս տարի իմ հորաքրոջ հետ աճեցրել եմ պղպեղ և արևածաղիկ։Ես այս տարի գնացել եմ Վրաստան իմ ընտանիքի հետ։ Այնտեղ ջուրն այնքան աղի էր, որ անընդատ իմ բերան էր լցվում, իսկ դա հաճելի չէր։Իսկ երբ մենք պետք է վերադառնայինք Հայաստան, վերջին օրը ինձ կծեց Մեդուզան։

Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում

Ուսումնական երրորդ  շրջանի  ուսումնական նյութերը  շատ  հետաքրքիր  էին, ներկայացնեմ  դրանք՝

ԻՆՉՊԵՍ ՕՁԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼ
ԵՐԿՐԻ ՕՐԸ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐ

ՀՈՂԸ
ԱՆԱՆՈՒԽԻ ՅՈԹ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԵՐԸ
ԵՐԿՐԻ ՕԴԱՅԻՆ ՀԱԳՈՒՍՏԸ
ԲՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐՑԱՄԱՔՆԵՐ ԵՒ ՕՎԿԻԱՆՈՍՆԵՐ․ԱՄՓՈՓԻՉ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԻՆՉՈՒ ԵՆ ՏԵՐԵՎՆԵՐԸ ԱՇՆԱՆԸ ԹԱՓՎՈՒՄ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱ

ԵՎՐԱՍԻԱ

Աֆրիկա

Իմ  բնագիտության բաժնի հղումը՝ այստեղ։

 

 

 

Ինչպես օձերից պաշտպանվել

Այնքան մեծ է օձերի տարածված ահը ժողովրդի մեջ, որ ինչ օձ էլ հանդիպի, մարդն առաջին վայրկյանից նրան հարվածելու մասին է մտածում: Իր պարտքն է համարում ջախջախել օձի գլուխը և հպարտանալ, որ օձ է սպանել:
Օձերը երբեք մարդկանց վրա նախահարձակ չեն լինում, ընդհակառակը, խուսափում են մարդկանցից: Խայթում են միայն ինքնապաշտպանության նպատակով, երբ մարդիկ անզգուշորեն տրորում են օձին, կամ պարզապես չափից շատ մոտենում նրանց: Սա առավել արդիական է լինում, երբ մայր օձը պաշտպանում է ձվերը:

Պաշտպանություն թունավոր օձերից

Հայաստանի օձերը

Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 22-ի:

Այդ 22 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝

  1. Գյուրզան
  2. Հայկական իժը
  3. Դարևսկու իժը
  4. Լեռնատափաստանային իժը

Ընդ որում լեռնատափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:

Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, Շահմար օձը և այլն:
Փաստորեն մեր հանրապետությունում հանդիպող 6 օձերից 5-ը ոչ թունավոր են, և հաշվի առնելով, որ թունավոր օձերն ակտիվ են հիմնականում երեկոյան ժամերին, ստացվում է, որ ցերեկը մենք մեծ մասամբ հանդիպում ենք ոչ թունավոր օձերի, և պետք չէ զգուշանալ ամեն պատահած օձից:

Անդրադառնանք Հայաստանում տարածված թունավոր օձերին.
Գյուրզա

Գյուրզան համարվում է շատ թունավոր օձ, որի խայթոցները հաճախ են ավարտվում մահվան ելքով: Գյուրզայի մարմինը հաստ է, երկարությունը կարող է հասնել մինչև 2 մետրի: Գլուխը խիստ եռանկյունաձև է, անկյունները՝ ուռուցիկ: Մեջքը մոխրագույն է, մեջքի երկարությամբ դասավորված են լայնակի ձգված բծեր, իսկ կողքերից՝ մանր կետեր:

Գյուրզան բնակվում է կիրճերի քարքարոտ զառիթափերում, այգիներում, քարակույտերում և աղքատ բուսականություն ունեցող այլ վայրերում: Այս վայրերում նա դարանակալում է ջուր խմելու եկած թռչուններին և մանր կենդանիներին՝ մկներին, գորտերին, մողեսներին, նույնիսկ նապաստակի ձագերին:
Գյուրզան շատ է սիրում նաև խաղողի այգիները, քանի որ այնտեղի խոնավությունը և ջուրը ձգում են գորտերին, մկներին և ջրային առնետներին: Իսկ երբ խաղողը սկսում է քաղցրանալ, այնտեղ են շտապում նաև ճնճղուկները, սարյակները և այլ փոքրիկ թռչուններ, հենց այդտեղ էլ նրանց սպասում է գյուրզան:

Ամառվա շոգին գյուրզան գրեթե չի հանդիպում, քանի որ ննջում է իր բնում: Առհասարակ գյուրզան սիրում է մթությունը, և ամռանը որսի է դուրս գալիս գիշերները: Արարատյան դաշտում այգիները և ցանքերը մեծ մասամբ գիշերն են ջրում, այն էլ բոբիկ ոտքերով, ինչի պատճառով այդքան շատ են գյուրզային անզգույշ տրորելու և խայթվելու դեպքերը: Գյուրզան կենդանածին է, օգոստոսին ծնում է 10-15 ձագ:

Հետաքրքիր է, որ գյուրզայի բնակության տարածքում այլ տեսակի օձեր քիչ են հանդիպում: Ինչպես երևում է, նա իր տարածքը մաքրում է այլ տեսակի օձերից:

Հայկական իժ

Բնակվում է քարքարոտ լանջերում, որոնք ծածկված են փոքր ծառերով և թփուտներով: Հաստ, խոշոր օձ է, երկարությունը հասնում է մինչև 1 մետրի: Պոչը շատ կարճ է՝ 5-6 սմ: Աչքերի վրա կա մեկական խոշոր թեփուկ, որոնք հոնքի տպավորություն են թողնում:

Մեջքը մոխրագույն է, ունի մուգ գույնի զիգզագաձև շերտ, իսկ կողքերից ծածկված են մուգ կետերով: Փորի տակի հատվածը դեղնավուն է:

Իժը սնվում է մանր մկներով, թռչուններով, միջատներով, շատ է սիրում մորեխներ որսալ: Վարում է գիշերային կյանք: Որսի է դուրս գալիս մայրամուտից հետո՝ մինչև կեսգիշեր: Իժը ևս կենդանածին է, օգոստոսին ծնում է 4-9 ձագ, որոնք, ծնված օրվանից, կարող են խայթել և թունավորել մարդուն:

Շատ հազվադեպ է պատահում, որ իժի խայթոցից մարդ մահանա: Հիմնականում մահանում են երեխաները, այն էլ այն դեպքում, երբ խայթվել է դեմքի հատվածում: Չնայած, այս դեպքում էլ գտնում են, որ մահվան պատճառը սխալ ցույցաբերած օգնությունն է:

Իժերին չպետք է շփոթել լորտուների կամ ոչ թունավոր օձերի հետ: Լորտուները գլխի վրա՝ պարանոցին մոտիկ, ունեն 2 նարնջագույն կամ դեղին բծեր, իսկ իժերը՝ չունեն:

Դարևսկու իժ

Դարևսկու իժը թունավոր օձ է, որը պատկանում է Իժերի ընտանիքին: Տարածված է Ջավախքի լեռնաշղթայի հարավարևմտյան մասում, Շիրակի մարզում և Աշոցքի տարածաշրջանում: Գրանցված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում: Հիմնականում ակտիվ են մայիսի սկզբից մինչև սեպտեմբեր: Մարմինը հաստ է, երկարությունը 13-42 սմ, պոչը 6-8 անգամ կարճ է մարմնից: Մարմնի թեփուկները կատարավոր են և անփայլ։ Մեջքը հիմնականում լինում է մոխրագույն, բաց գորշավուն, դեղնագորշավուն կամ կանաչավուն։
Իժերը, իսկ Դարևսկու իժը մասնավորապես, մեծ դեր ունեն էկոլոգիայի համար և նրանց վնասել չի կարելի: Նրանք հիմնականում սնվում են մորեխներով, ծղրիդներով, մանր կրծողներով: Այսինքն այն կարգավորում է որոշ վնասատու տեսակների թվաքանակը և նրանց ոչնչացումն ուղղակիորեն կարող է ազդել հողագործության վրա: Հայտնի է, որ գրագետ խաղողագործը երբեք չի վնասի օձին, քանի որ եթե խաղողի դաշտում կա օձ, ապա կրծողներն ու այլ վնասատուները չեն փչացնի բերքը:

Լեռնատափաստանային իժ

Ինչպես նշվեց, այս օձի թույնը մահացու չէ մարդու համար, սակայն ձիերի, ոչխարների և մանր կաթնասունների համար թույնը մահացու է: Այս օձի թշնամիներից է նաև մողեսակեր օձը, որը, չգիտես ինչու, բոլոր կերերի մեջ նախընտրում է տափաստանային իժի միսը, որին կուլ է տալիս ամբողջությամբ:

Երկրի օրը Հյուսիսում

Հյուսիսային դպրոցում ընկեր Անժելայի և ծնողների հետ Երկրի օրվան նվիրված իրականացրեցինք ծաղկատունկ, ծառատունկ: Տնկեցինք մագլցող բույսեր, վարդեր, որոնք հուսով եմ կզարդարեն մեր միջավայրը իրենց գեղեցկությամբ և գույնով:

Բակտերիաներ

Մաս 1

Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճ, զարգացում, նյութափոխանակություն, բազմացում և այլն:
Մանրէներն այնքան փոքր են, որ անզեն աչքով տե­սանելի չեն: Դրանք տեսանելի են դառնում միայն խոշորացնող սարքերի օգնությամբ: Հոլանդացի վարպետ և բնագետ Անտոնի վան Լևենհուկը, այդպիսի մի պարզ սարք ստեղծելով, բացահայտեց մանրէները: Մանրէների մի մեծ մասը բակտերիաներն են: Դրանք պարզունակ միաբջիջ օրգանիզմներ են, որոնք սնվում, շարժվում, կիսվում և բազմանում են, օժտված են նաև այլ հատկություններով:  Բակտերիաները տարբեր ձևի են՝ ցուպիկաձև, գնդաձև, ստորակետաձև, պարուրաձև և այլն: Այդ ձևն ապահովվում է որոշա­կի լավ արտահայտված արտաքին կառույցով, որր շրջապատում է բակ­տերիան: Նման կառույցը նաև պաշտպանում է բակտերիան միջավայրի տարբեր անբարենպաստ գործոններից, օրինակ՝ սուր առարկաներից, բարձր ջերմաստիճանից կամ ճնշումից, քիմիական տարբեր նյութերից: Բակտերիաները շատ կայուն են:
Երկրագնդի վրա կենդանի օրգանիզմներից են բույսերը և կենդանինե­րը: Բացի դրանցից՝ կան փոքր, մանր օրգանիզմներ՝ մանրէներ, որոնց մեծ մասը բակտերիաներն են: Բակտերիաները  տարածված են գրեթե ամենուրեք՝ մյուս կենդանի օրգանիզմների հետ կազմելով կենսոլորտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որտե՞ղ կարելի է հանդիպել բակտերիաների: փորի մեջ, ջրի, և այլն
  2. Ի՞նչ գիտեք բակտերիաների  մասին: Ի՞նչ օրգանիզմներ են դրանք:Բակտերիաներն ունեն կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկությունները՝ աճում են, զարգանում, նյութափոխանակություն են կատարում, բազմանում և այլն։

 

  1. Ո՞վ է բացահայտել բակտերիաները, ի՞նչ սարքի օգնությամբ: միկրասկոպի
  2. Ինչի՞ հաշվին են բակտերիաները պաշտպանվում միջավայրի անբենպաստ գործոններից:
  3. Բակտերիաների սնման ի՞նչ եղանակներ գիտեք: սնկեր
  4. Ինչու՞են բակտերիաներն անվանում մարդու և՛ բարեկամներ, և՛ թշնամիներ: Որովհետև նրանք թունավոր են, և վտանգավոր:
  5. Ի՞նչ  դեր ունեն բակտերիաները  բնության մեջ : թույն, վտանգ

Հողը

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է  քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:

Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց:  Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում  են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ  այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք  տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:
Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Անանուխի յոթ ոկտակար հատկություները

Բարև ձեզ, իմ անունը Լուսինե է: Եվ այսօր ես ձեզ կպատմեմ իմ սիրած բույսի մասին:Իմ սիրած բույսն է անանուխը:

1)Գոյություն ունի անանուխի ավելի քան 20 տեսակ։ Այն օրգանիզմի համար կարևոր մի շարք բաղադրիչներ ունի՝ վիտամիններ, եթերային յուղեր, հանքանյութեր և այլն։

2)Հակոբորբոքային հատկություն ունի։ Անանուխը մեծ քանակով յուղ է պարունակում, որը հակաբորբոքային ազդեցություն է ունենում և կանխարգելում է բջիջների վնասումը։ Բացի այդ՝ անանուխը հականեխիչ հատկություն ունի, հրաշալի միջոց է միջատների խայթոցների դեպքում։

3)Պայքարում է մրսածության դեմ։ Այս բույսը համարվել է բնական ցավազրկող և պաթոգեն միջոց, որն օգտագործվել է տարբեր հիվանդությունների դեպքում, այդ թվում՝ անգինայի և ֆարինգիտի դեպքում։

4)Անանուխը չեզոքացնում է բերանի խոռոչի, քթի լորձաթաղանթի գրգռումը, պայքարում է ալերգիայի նշանների դեմ, շնչառական ուղիներն ազատում է լորձից։

5)Լավացնում է մաշկի վիճակը։ Անանուխը հարուստ է վիտամին A-ով, որը նպաստում է թարմանալուն, երիտասարդանալուն, մաշկի վիճակի լավացմանը։ Այն նվազեցնում է ճարպագեղձերի աշխատանքը, փակում ծակոտիները։ Անանուխի թուրմն օգնում է նվազեցնել քրտնարտադրությունը, մաշկային վարակների առաջացման հնարավորությունը, իսկ կոնցենտրացված անանուխի թեյը փափկեցնում է ոտքերի մաշկը։

6)Օգտակար է կնոջ առողջության համար։ Անանուխն արդյունավետորն չեզոքացնում է տոքսիկոզի նշանները, լավացնում է ախորժակը, կանխարգելում առանց պատճառի անհանգստության նոպաները, որոնք հաճախ են նկատվում հղիության ընթացքում. հաշվի առեք, որ հղիության դեպքում այն պետք է օգտագործել սահմանափակ քանակով, հակառակ դեպքում՝ արգանդի տոնուսը կարող է բարձրանալ։ Անանուխն օգնում է ազատվել ցավից՝ դաշտանային ցիկլի ընթացքում, և դաշտանադադարի տհաճ նշաններից։

Հանգստացնող ազդեցություն է ունենում։ Անանուխի բույրը հանգստացնող ազդեցություն է ունենում։ Այն լավ տրամադրություն է հաղորդում և օգնում պայքարել անքնության դեմ։

Երկրի օդային հագուստը

Երկիր մոլորակի ամենաթանկ ու անգին հատկություններից մեկն էլ օդն է: Օդի շերտը, որը շրջապատում է Երկիրը, կոչվում է մթնոլորտ: Մթնոլորտը պահպանում է կյանքի համար անհրաժեշտ ջերմությունն ու խոնավությունը, ինչպես նաև մեզ պաշտպանում է արևի կիզիչ ճառագայթներից:

Երկրագունդը բոլոր կողմերից շրջապատված է օդի հաստ շերտով: Օդը կարծես Երկրի հագուստը լինի:

Մեր շրջապատում ամենուրեք օդ կա, բայց մենք այն չենք տեսնում, քանի որ օդն անգույն է և ապակու նման թա­փանցիկ: Կապույտ երկինքը, որ ողող­ված է արևի ճառագայթներով, նույն­պես օդի հաստ շերտ է: Օդ կա նաև ջրի մեջ:

Օդը մարդկանց, կենդանիներին, բույսերին անհրաժեշտ է շնչառության համար: Առանց օդի մարդը կարող է ապրել ընդամենը մի քանի րոպե: Հետևաբար օդով է պայմանավորված կյանքի գոյությունը Երկրի վրա:

Կատարած բազմաթիվ փորձերի շնորհիվ գիտնականներն ապա­ցուցել են, որ օդը տարբեր գազերի խառնուրդ է: Օդը գլխավորապես բաղկացած է թթվածնից և ազոտից, շատ քիչ քանակով ածխաթթու գազից: Բոլոր կենդանի օրգանիզմները շնչում են թթվածին, արտաշնչում ածխաթթու գազ:

Նշված գազերից բացի օդում միշտ լինում են ջրային գոլորշիներ, սառցե բյուրեղներ, ծխի, մրի և փոշու մասնիկներ: Օդում եղած ջրային գոլորշիներից են առաջանում ամպերը և մառախուղը: Ամպերից էլ թափ­վում են մթնոլորտային տեղումները՝ անձրևը, ձյունը և կարկուտը:

Բոլորիս քաջ ծանոթ քամին օդի հորիզոնական տեղաշարժման արդյունք է:

Օդը ջերմության վատ հաղորդիչ է: Դրա համար էլ բնակարանների և դասասենյակների պատուհանները սովորաբար երկփեղկ են լինում: Ձմռանը, երբ դրսում ցուրտ է, փեղկերի միջև եղած օդը չի թողնում, որ ցուրտն անցնի բնակարան կամ դասասենյակ: Նույն ձևով էլ օդը չի թողնում, որ ներսի տաքությունը դուրս գա:

Բնագիտության Հաշվետվություն

Բարև ձեզ, ես Լուսինեն եմ: Եվ այսօր ես ձեզ կպատմեմ թե Սեպտեմբերից-Դեկտեմբեր ինչ իրեր եմ անցել բնագիտությունից: Մենք անցել էնք Եվրասիան,Աֆրիկա,Հարավային ամերիկա,Հյուսիսային ամերիկա,ինչու են աշնանը տերևները թափվում,մայրցամաքներ և օվկիանոսներ, իսկ մնացածը կտեսնեք իմ բլոգում:Նաև մենք ունեցել էնք լիքը բնագիտության ֆլեշմոբեր, նաև ինքնաստուգումներ:Մենք նաև նայել էնք թե ինչպես է հայտնվել կորոնավիրուսը:

 

Ինչու են տերևները աշնանը թափվում

 

Մայրցամաքներ և օվկիանոսներ․ամփոփիչ առաջադրանք

 

Հարավային ամերիկա

 

Հյուսիսային Ամերիկա

 

Եվրասիա

 

Աֆրիկա

 

 

 

 

Մայրցամաքներ և օվկիանոսներ․ամփոփիչ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝ Օվկիանոսները չորսն են՝ Հնդկական օվկիանոս, խաղաղ օվկիանոս, անտլանտյան օվկիանոս և Հյուսիսային սառուցյալ օվկիանոս, 4 օվկիանոսները: Ամենամեծը  խաղաղ   օվկիանոսն է:

Ամենափոքրն ու ամենածանծաղը Հյուսիսային սառուցյալ օվկիա­նոսն է:

Սահարա անապատը աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսը աշխարհի ամենաերկար գետն է:

Օվկիանոսների ջրերով շրջապատված ընդարձակ ցամաքները կոչ­վում են ավստրալիա: Մայրցամաքները վեցն  են՝ Աֆրիկա, ավստրալիա, Հյուսիսային ամերիկա, Հարավային ամերիկա, Եվրոպա, Ասիա: Ամենամեծը Ասիան է:  Միակ մայրցամաքը, որը ծածկ­ված է հսկա սառույցի շերտով, անտարկտիդան է։ Այստեղ մշտական բնակիչներ չկան: Իսկ ամենափոքր մայրցամաքը ավստրալիան է: