Առյուծը (Մայրենի Ինքնաստուգում)

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Որովհետև նա ամենահզորն է:

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

Ուժեղ, քաջ, արքա, և այլն:

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

Արքա-Թագավոր

Խոշոր-հսկայական

Վեհ-բարձր

Կասկածել-երկբայել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

Ոչ-այո

Ծանր-թեթև

Խոշոր-մանր

Մեծահոգի-փոքրոգի

Ոչնչացնել-առաջացնել

Կուշտ-քաղցած

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Ընձառյուծին

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

Թաքնվում է, զիջում է, ասել, սպասում է, շնորհվել:

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

230-երկու հարյուր երեսուն

700-յոթ հարյուր

800-ութ հարյուր

300-երեք հարյուր

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գա-տնիք, վայր-ջք, պա-կել, զար-արվել, ար-նանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-

-ային-

-ական-

-ակ-

-եղեն-

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

Առյուծները խոշոր չափերի մկանոտ, բաշավոր կատուներ են, որոնց արտաքին բնութագրիչներն են կարճ, կլորավուն գլուխը, ցածր պարանոցը, շրջանաձև ականջները, ինչպես նաև երկար և մազոտ պոչը։ Առյուծների մոտ հստակորեն արտահայտված է սեռական տարբերակվածությունը (դիմորֆիզմը)․ արուների միջին համեմատական քաշը կազմում է 150-250 կգ, էգերինը՝ 120-182 կգ։

Ամփոփում ենք ուսումնական 3-րդ շրջանը (Փետրվար-Մայիս)

Ամփոփում ենք ուսումնական 3-րդ շրջանը (փետրվար-մայիս)

Ուսումնական նախագիծ

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարաններ

Նախագծի տևողությունը՝ մայիսի 22-29

Նպատակը՝ ուսումնական 3-րդ շրջանի ամփոփում

 

Իրականացման ընթացքը՝ 

Սովորողները բլոգներում պատմում-ներկայացնում են մայրենի առարկայի ուսումնական 3-րդ շրջանի նախագծերի, դրանց ընթացքի, այդ նախագծերին իրենց մասնակցության մասին (չմոռանալով դնել հղումներ):

Ուսումնական 3-րդ շրջանի ընթացքում (փետրվարի 1-մայիսի 26)  մայրենիից իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Այս կետերը սովորողներին կօգնեն-կհուշեն իրենց բլոգներում գտնել համապատասխան նախագծերին իրենց մասնակցությունը և դնել հղումներրը պատումների  մեջ:

Արդյունքները՝

Գնում եմ մայր դպրոց նախագիծ

Նպատակը

  • 5-րդ դասարանների «Ելք»-ի , «Մուտք»-ի ստուգատես
  •  նոր սպասումների, ակնկալիքների, զգացողությունների ներկայացում

Նախագծի ընթացքը

Սովորողները մինչև մայիսի 20-ը տեսանյութի, ռադիոնյութի կամ պատումի միջոցով բլոգներում ներկայացնում են իրենց ձեռքբերումները, հաջողությունները Հյուսիսային դպրոցում, ներկայացնում իրենց սպասելիքները, ակնկալիքները Մայր դպրոցից՝ անդրադառնալով հետևյալ կետերին՝

  • Իմ Հյուսիսը. Հյուսիսային դպրոցն ու ես

Հյուսիսային դպրոցի հետ ես 1 դասարնից եմ։

  • Հյուսիսային դպրոցի յոթ հրաշալիքները

Մեր՝ Հյուսիսային դպրոցի շունը, ընկերներըս, ուսուցիչներըս, անիմացիայի սրահը, մեր դասարաները, մեր բասեյնը, և բակը։

  • Մայր դպրոցն ու ես

Մայր դպրոցն ինձ համար մոտիկ է ֆիզկուլտուրայով։

  • Ամենատպավորիչ ճամփորդություններս

Ծաղկունք, Գյումրի, և այլն։

  • Հաջողված ու հետաքրքիր նախագծերի մասին

Հունվարյան ճամբարի նախագիծը, որտեղ մենք ստեղծեցինք տիկնիկներ, և ցույց տվեցինք 3-4 դասարաներին։

  • Ի՞նչ սպասելիքներ ունեմ Միջին դպրոցից

Գնալով դժվար իրեր ես անցնում, նոր թեմաներ, և այլն։

  • Որքանո՞վ եմ ճանաչում Մայր դպրոցը

Ես կարելի է ասել՝ շատ մոտիկ չեմ մայր դպրոցի հետ, բայց լիքը խաղացել էնք, և դրանից ավելի մոտիկ եմ դառել Մայր դպրոցի հետ։

  • Իմ ամենասիրելի վայրը Մայր դպրոցում

Ֆուտբոլի դաշտը։

Ինքնաստուգում

5-րդ դասարան

 

1.Առանձին խմբերով ներկայացրո՛ւ գոյականները և ածականները՝ խիզախ, բարի, գարուն, արև, երկար, ծաղիկ, վազել, ժամացույց, ջրել, գնալ, հրաշալի, երեխա, լողալ,վազվզել, մաքուր, նավաստի:

Խիզախ-ածական, բարի-ածական, գարուն-գոյական, արև-ածական, երկար-ածական, ծաղիկ-ածական, վազել-գոյական, ժամացույց-ածական, ջրել-գոյական, գնալ-գոյական, հրաշալի-ածական, երեխա-ածական, լողալ-գոյական, վազվզել-գոյական, մաքուր-ածական, նավաստի-ածական:

 

2. Տրված բառերից կազմի՛ր գոյականներ՝ իշխել-իշխան(գոյ), ճեղքել-ճեխք(գոյ), գործել-գործ(գոյ), շքեղ-շքեղություն(գոյ), ուսուցանել-ուսուցիչ(գոյ), դեղին-դեղնուց(գոյ), բժշկել-բժիշկ(գոյ), հյուսել-հյուս(իկ) (գոյ) :

 

3.Տրված գոյականները հոգնակի դարձրո՛ւ՝ գլուխ-գլխներ, թվական-թվականեր, երկիր-երկիրներ, սենյակ-սենյակներ, հարևան-հարևաներ, ծառ-ծառեր, տեր-տերեր, ժապավեն-ժապավեներ, մարդ-մարդիկ, կին-կնիկներ։

 

4. Առանձին խմբերով ներկայացրո՛ւ հատուկ և հասարակ գոյականները՝ ուսուցիչ, Գևորգ, քաղաքացի, ընկեր, կատու, Երևան, Աննա, Սևան, գետ, Հարությունյան:

Հատուկ-Գևորգ, Երևան, Աննա, Սևան, Հարությունյան։

Հասարակ-ուսուցիչ, քաղաքացի, ընկեր, կատու, գետ։

5.Տրված բառերը բաժանի՛ր բաղադրիչների. յուրաքանչյուր բառի դիմաց գրիր տեսակը ըստ կազմության՝ բարեկամ, գրավոր, ծով, լուսամուտ, անպետք, հողոտ, գնորդ, ամառ:

Բարեկամ- բարե-կամ, գրավոր-գիր-ա-վոր, ծով, լուսամուտ-լույս-ա-մուտ, անպետք-ան-պետք, հողոտ-հող-ոտ, գնորդ-գին-որդ, ամառ-ա-մառ:

 

6. Տրված բառերը դարձրո՛ւ նախածանցավոր կամ վերջածանցավոր ՝ կաթ, խորհուրդ, գետ, հեռու, քար, ամպ:

Կաթոտ, խորհրդավոր, գետակ, հեռավոր, քարոտ, ամպամած։

 

7. Հարցում արտահայտող բառերի փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացիր։ Ո՞ւմ ո՞վ ինչպիսի՞ն Է։ Ի՞նչը ինչպե՞ս ի՞նչ Էր լինում։ Ինչի՞ ի՞նչը ինչո՞վ ի՞նչ Է եղել։ Ո՞վ ի՞նչ արեց ինչո՞ւ։

Ճամփորդություն դեպի Ծաղկունք

Մենք երեքշաբթի օրը գնացինք սիրուն, ամենուր սարերով  գյուղ անունով՝ Ծաղկունք: Ժամը 9:30 մենք շարժվեցինք Ծաղկունք, 11:30 մենք եկանք Ծաղկունքի դպրոց: Այնտեղ մենք ծանոթացանք լիքը երեխաների հետ, երգեցինք, պարեցինք, և նրանք մեզ հյուրասիրեցին բիսկվիթներով, և համով խնձորներով: 11:50 մենք նրանց հետ գնացինք բարձունք հաղթահարելու, մենք բարձրացանք դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի, ուսումնական ժամերգություն արեցինք այնտեղ,  ճաշեցինք, և լավ ժամանակ անցկացրեցինք: Իսկ 14:45 մենք շարժվեցինք դեպի դպրոց:

Ստեղծագործական աշծատանք

Մի գարնան առավոտ արթնացա ու պատուհանից դուրս նայեցի․․․ Ա՜յ քեզ հրաշք, այսինչ սիրուն պատկեր է: Այդ մարդ որոշեց գնալ բակ, և տեսավ մի սար անունով Արարատ և Մասիս: Նա որոշեց բարձրանալ այդ սարին, բայց դա անհնար էր, բայց նա մեկա ուզում էր դա անել: Մի օր նա սկսեց հավաքել իր տաք իրերը, սնունդը, ջուրը, հագուստ և այլն: Հունիսի 5 նա գնաց բարձրանալու այնտեղ: Անցավ 2 օր նա դեռ կեսն էր անցել: Իսկ 6 օրից նա գտավ լիքը քարեր սարի վրա: Նա գտավ մի տանակ այնտեղ, և մտավ ներս, որպիսի տաքանա և ճաշի: 11 օրից նա հասավ իր քաղաք, և րեկորդ խփեց առաջին մարդկանցից, ով առջինը բարձրացավ ամենա բարձր սարերից մեկի վրա:

Մայրենի

  • Կարդա՛ Ստեփան Զորյանի «Չալանկը»  պատմվածքը:
  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
  • Պատմվածքը կարդալուց հետո ի՞նչ իմացար շների մասին:

Նրանց բարիության, քաջության, վտանգպաշտպանող կենդանի:

  • Ֆիլմը նայի՛ր, ապա ֆիլմի գլխավոր հերոսին՝ Խադիկոյին, համեմատի՛ր  Չալանկի հետ:
  • Գտի՛ր նմանություններ և տարբերություններ այս երկու կերպարների միջև: Ո՞ր կերպարը ավելի շատ հավանեցիր:
  • Շունը
  • Ո՞րն է քո սիրելի կենդանին:  Ինչո՞ւ: Տանը ունե՞ս կենդանի կամ թռչուն: Պատմի՛ր նրա մասին:

Իմ սիրած կենդանին՝ կատու, շուն, թութակ:

  • Այս ամենը ներկայացրո՛ւ բլոգումդ:

Մայրենի

Ղ․ Աղայանի «Մանուկ-խան» պատմվածքից դո՛ւրս գրիր հատուկ գոյականները։

Մանուկ, Սողոմոն, Դանիել

  • Պատմվածքում ո՞ր ծեսն է նկարագրված։ Պատմի՛ր, հետաքրքիր տեղեկություններ դո՛ւրս գրիր այդ ծեսի մասին։

Բուն Բարեկենդանը ծես է, որի ժամանակ պատրաստում են առատ սնունդ, կազմակերպում տոնավաճառներ և փառատոններ, որտեղ մասնակցում են մեծերը և փոքրերը, և աղքատներն կարող էին օգտվել համընդհանուր սեղանից։

  • Գրի՛ր տրված բառերի հոմանիշները՝ իմաստուն, համրանալ, խնդություն, անշուք, չքավոր, աղախին, խուրջին, պարգև։

Իմաստուն — խելացի

Համրանալ — մնջվել

Խնդություն — զվարճանք

Անշուք — պարզ

Չքավոր — աղքատ

Աղախին —  նաժիշտ

Խուրջին — խունճ

Պարգև — Նվեր

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները՝  իմաստուն, հարոուստ, անպատիվ, տխուր, խավար, ծանրություն։

Իմաստուն — հիմար

Հարուստ — աղքատ

Անպիտան — պիտանի

Տխուր — ուրախ

Խավար — լույս

Ծանրություն — թեթևություն

2․Կարդա՛, ապա անգի՛ր սովորիր «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը: Կատարի՛ր առաջադրանքները։

Թեստային աշխատանք (Մայրենի)

Թեստային աշխատանք

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Առաջին հայացքից ուղտը տարօրինակ ու ծիծաղելի է թվում։ Նա սառը, անտարբեր, աղմկարար է։ Ուղտին նաև անապատի նավ են անվանում։ Այս դիմացկուն կենդանին լավ հարմարվել է անապատային կյանքին։ Նրա ոտքերին հաստ կոշտուկներ կան, և արևից շիկացած ավազից ուղտը չի տառապում։ Երկար ու խիտ բուրդը օգնում է դիմանալու ցերեկվա շոգին ու գիշերվա ցրտին։ Ուղտերը շատ յուրօրինակ շուրթեր ունեն, դրանք օգնում են նրան հեշտ արածել: Ուղտը կարող է ուտել ամեն-ամեն ինչ, անգամ շատ կոշտ փշեր, և նրա շուրթերը ոչ մի դեպքում չեն վնասվում: Ուղտի բարձրությունը երկու, երկարությունը՝ երեք մետր է։ Կշռում է մինչև հինգ հարյուր կիլոգրամ։

Գիտե՞ք, որ ուղտի միջազգային անվանումն առաջացել է արաբերեն «գեղեցկություն» բառից: Կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ուղտն, իրոք, չափազանց գեղեցիկ կենդանի է:

Ուղտերը կարող են երկար ժամանակ ջուր չխմել, իսկ խմելիս էլ միանգամից երկու հարյուր լիտր ջուր խմել: Թեև շատերին թվում է, թե ուղտն իր սապատներում ջուր է հավաքում, բայց իրականում այնտեղ ճարպեր են կուտակված, որի օգնությամբ ուղտը կարգավորում է իր մարմնի ջերմաստիճանը չափազանց շոգ ու ցուրտ եղանակին:

Նրանք կարող են փակել իրենց քթանցքները՝ պաշտպանելով քամուց ու ավազից, երբ կամենան:

Եթե ուղտը որոշի պառկել քնելու կամ պարզապես հանգստանալու, նրան ոչ մի կերպ հնարավոր չի լինի տեղից հանել, դա վեր է ցանկացած մարդու ուժերից: Ուղտը տեղից չի շարժվի, մինչև ինքը չկամենա դա անել:

Ուղտերը յուրաքանչյուր ոտքով կարող են հարվածել միանգամից չորս տարբեր ուղղությամբ: Նրանց մորթին անդրադարձնում է արևի ճառագայթները և պաշտպանում է նրանց անապատի տապից:

Եվ վերջապես ուղտերի ամենաինքնատիպ առանձնահատկության մասին: Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ: Այնպես որ, պարզապես խուսափեք նրանց բարկացնելուց:

1. Պատասխանեիր հարցերին՝

Ո՞ր բառից է առաջացել ուղտի միջազգային անվանումը։

Գեղեցիկ բառից

Ինչո՞վ է սնվում ուղտը։

Փշոտ բույսերով

Ինչպիսի՞ն են ուղտի չափերը։

Երկուսից — Երեք մետր

Ինչպե՞ս է ուղտը կարգավորում իր մարմնի ջերմաստիճանը։

Պարպով

2. Տեքստից օգտվելով ավարտի՛ր նախադասությունները։

Ուղտը կարող է մի քանի օր ոչինչ չուտել, որովհետև սապատներում ճարպեր են կուտակված:

Ուղտը տեղից չի շարժվի, մինչև դա չկանգնի:

3. Գտի՛ր ճիշտ վերջաբանը և գրի՛ր առածները։

Ուղտը ձագ ծնեց՝ աննկատ անցավ, հավը ձու ածեց՝ աշխարհն իմացավ։

Ուղտը մոտիկ է արածում, բայց հեռուն է տեսնում։

4. Տեքստից դո՛ւրս գրիր ուղտերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Եթե փորձեք ձեռք առնել ուղտին ու կամ «հոգու հետ խաղալ», բառացիորեն ձեր մաշկի վրա կզգաք ուղտի բարկությունը. նա այնպիսի տհաճ հոտով մածուցիկ նյութ կթքի ձեզ վրա, որ ոչ մի դեպքում չեք կարողանա մոռանալ:

5. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։

Փափուկ բուրդ

Բարի կենդանի

Ջղայն ուղտ

Տաք եղանակ

6․ Լրացրու բաց թողած տառերը՝ առա-ին, կես-ր, բար-րություն, վեր-լակ, հոր-ղբայր, դաս-նկեր, տար-րինակ, ան-գուտ:

Առաջին

Կեսօր

Բարձրություն

Վերելակ

Հորեղբայր

Դասընկեր

Տարօրինակ

Անօգուտ

Մայրենի

Ղ․ Աղայանի «Հնարագետ ջուլհակը» պատմվածքը դերերով պատմե՛լ սովորիր:

Կատարի՛ր պատմվածքի տակ գտնվող  բոլոր առաջադրանքները:

  1. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր):
  2. Պատմվածքից դո՛ւրս գրիր 5  անձ ցույց տվող, 5 իր ցույց տվող գոյականներ: Պատմվածքից փորձիր գտնել և դուրս գրել հատուկ գոյականը:

Անձ ցույց տվող — գիտնական, ջուլհակ, թագավոր, դերվիշ, շահ-աբաս:

Իր ցույց տվող — ոսկի,  եղեգ, սագ:

  1. Բնութագրի՛ր դերվիշին, ջուլհակին:

Դերվիշ — տարորինակ մարդ, լուռ:

Ջուլհակ — անդադար հարց ունեցող, հարուստ:

  1. Ի՞նչ սովորեցրեց  քեզ պատմվածքը:  Բանավոր ներկայացրո՛ւ: Կիսվել, բարի լինել, և այլն: