Եվրասիա

Վատիկանը տարածքով աշխարհի ամենափոքր պետությունն է: Վատիկանը Հռոմի պապի նստավայրն է:
Եվրոպայի յուրաքանչյուր պետություն ունի իր լեզուն, դրոշը և ազգային օրհներգը:
Պիզայի թեք աշտարակը ուղղաձիգ դիրքից շեղված է 4.5 մետրով:
Օլիմպիական խաղերի հայրենիքը Հին Հունաստանն է:
Փարիզի Էյֆելյան աշտարակը ժամանակակից աշխարհի հրաշալիքներից է:
Ռուսաստանը աշխարհի ամենամեծ պետությունն է և տարածվում է 2 աշխարհամասերում՝ Ասիայում և Եվրոպայում:
Աշխարհի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման  (Էվերեստը) 8848մ, գտնվում է Նեպալում:
Չինական մեծ պարիսպը մարդու ստեղծած ամենաերկար կառույցն է:
Չինաստանը և Հնդկաստանը աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող պետություններն են:
Թաջ Մահալը՝ Հնդկաստանում, աշխարհի ամենամեծ դամբարաններից մեկն է:

Մայրենի

Գյուղացու մեկն ունենում է մի հիմար տղա՝  անունը  Փիլոս: Մի օր, հանդից վերադառնալիս սա մի ասեղ է գտնում ճանապարհին, գցում է սայլի մեջ, որ բերի տուն: Ու, տուն հասնելով, մորն ուրախացնում է,թե քեզ համար ասեղ եմ բերել: Որքան փնտրում է՝ ասեղը չի գտնում սայլի մեջ:

Այդ ժամանակ մայրը հանդիմանում է նրան.

— Հիմա՛ր,- ասում է,-գտած ասեղը շորի կուրծքը կամ թևքը կխրեն, ոչ թե սայլի մեջ կգցեն:

— Լավ, մյուս անգամ էդպես կանեմ,- ասում է Փիլոսը:

Մյուս անգամ մի կատվի ձագ է գտնում.աշխատում է կրծքիւն ամրացնել ու դրա համար այնքա՜ն է չարչարում կատվին, խեղճը սատկում է:

Գալիս է մորը պատմում: Մայրն ասում է.

-Հիմա՛ր, կատվին «փիսի-փիսի» կանեն, ոչ թե էդպես…

-Լա՛վ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մի քանի օր հետո նապաստակ է պատահում: Փիլոսը սիրով «փիսի-փիսի»  է կանչում: Եվ քանի նա կանչում է, նապաստակը հեռու է փախչում:

Գալիս է մորը պատմում, թե ինչպես է նապաստակը փախել:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը,-նապաստակին փայտով ու հրացանով կխփեն, ոչ թե «փիսի-փիսի»  կանեն:

-Եկող անգամ էդպես էլ կանեմ, մայրի՛կ:

Եկող անգամ լաց լինելով գալիս է տուն:

-Ի՞նչ է պատահել,-հարցնում է մայրը:

-Գնացի դաշտ, մի հորթ պատահեց, փայտով խփեցի, ոտը կոտրվեց, հնձվորները բռնեցին ծեծեցին ինձ:

-Ա՛յ,-ա՛յ-ա՛յ, ա՛յ,- ասում է մայրը: Հորթին փայտով չեն խփի, իսկ մարդի, հնձվորի պատահելիս՝ «բարի աջողում» կասեն:

-Լա՛վ, մայրի՛կ, մյուս անգամ էդպես կանեմ:

Մյուս անգամ հանդիպում է մի մեծ խումբ մարդկանց, որ մեռել էին տանում թաղելու:

-Բարի աջողո՜ւմ, բարի աջողո՜ւմ,- գոռում է Փիլոսը:

Մարդիկ բռնում են դրան՝ մի լավ ծեծում, և նա լալով գալիս է էլի մորը պատմում գլխով անցածը:

-Վա՜յ, տղա,- մեռելի պատահելիս՝ կտխրեն, լաց կլինեն, կասեն «աստուծով մխիթարվեք» :

— Լավ, եկող անգամ էդպես կանեմ,- խոստանում է Փիլոսը:

Մի քանի ժամանակ հետո գյուղով անցնելիս, տեսնում է հարսանիք, բակում մարդիկ, կանայք պարում են, ուրախանում:

Փիլոսը մոտենում է, ուրախության ու պարի տաք ժամանակը՝ գլխարկը վերցնում է ու բարձրաձայն լաց լինում.

-Աստուծով մխիթարվեք,-ասում է,-աստուծով մխիթարվեք…

Մարդիկ բռնում են դրան, մի լավ ծեծում ու հարսանիքից դուրս անում: Ճանապարհին պատահում է մի տերտերի.կարծում է՝ դա էլ է իրեն ծեծելու, հայհույ է անում, որ փախցնի:

Բայց տերտերը մոտենում, գավազանով խփում է դրան և ճանապարհը շարունակում:

Իսկ Փիլոսը գալիս է տուն ու բոլորը լալով պատմում է մորը.

-Վա՛յ, Փիլոս, վա՛յ,- ասում է մայրը: -Տերտեր տեսնելիս՝ գլխարկը կվերցնեն, կչոքեն և կասեն. «Օրհնի, տեր հայր»:

-Մյուս անգամ, մայրի՛կ, էդպես կանեմ:

Եվ շատ չի անցնում,  մի օր Փիլոսը գնում է անտառ: Շատ է գնում անտառում, քիչ է գնում, մեկ էլ պատահում մի արջի:

Փիլոս, դու փիլո՜ս…

Արջին տեսնում է թե չէ՝ ծունկ է չոքում ու ասում.

-Օրհնի՜, տեր հայր, օրհնի՜…

Արջը թաթերով խփում է դրան, գցում գետին ու վրան նստում:

Փիլոսը վախից լռում է ու շունչը քաշում իրեն:

Արջը տեսնում է էլ ձայն-շունչ չկա, թողնում է հեռանում:

Իսկ Փիլոսը վեր է կենում ու մինչև տուն վազելը մեկ է անում:

Ու այդ օրվանից, ասում են, Փիլոսը խելոքացել է, էլ հիմարություններ չի անում:

 

 

Գրի՝ր անծանոթ բառերը:

մեռելի, աջողում, կուրծքը:

Դասարանում

.Տրված տառերն այբբենական կարգով դասավորի´ր: Ո՞ր տառերն են դուրս մնացել:Առանձնացրո՛ւ ձայնավորները:

Ճ, ջ, ժ, ձ, յ, ռ, ր, ց, է, ղ, փ, բ, ս, մ, ո, կ, ը, թ, ծ, վ, գ, ե, ա, ն, ի, տ, հ, պ:

ա, բ, գ, ե, է, ը, թ, ժ, ի, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, ո, պ, ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ,

դ, զ, լ, խ, շ, չ, ու, ք, և, օ, ֆ:

Ձայնավորներ

ա,ի,ը,է,ե:

2.Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: 

Եղինջ, շյուղ, պատշգամբ, դարպաս, թակարդ, կաթսա. սրճեփ:

Դարպաս, եղինջ, թակարդ, կաթսա, շյուղ, պատշգամբ, սրճեփ:

3.Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունից  դո՛ւրս գրիր 5 ձայնավորով սկսվող և 5 բաղաձայնով սկսվող բառեր

ձայնավորներ

Ամպեր, եկան, օրան, առավոտ, օդ:

բաղաձայններ

Բողբոջ, ծերուկ, հևաց, ճաքեց, դողաց:

Մայրցամաքներ, աշխարհամասեր

Եթե դիտենք աշխարհի քարտեզը, առաջին իսկ հայացքից կնկատենք, որ Երկրագնդի մակերևույթը բաժանված է ցամաքային և ջրային տարածքների: Երկրագնդի ցամաքի խոշորագույն տեղամասերը, որոնք շրջապատված են ծովերով ու օվկիանոսներով, կոչվում են մայրցամաքներ: Երկրագնդի վրա կա 6 մայրցամաք: Ամենամեծը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը, ուր գտնվում է նաև մեր հայրենիքը՝ Հայաստանը: Ափերը ողողվում են Հյուսիսային սառուցյալ, Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերով:

Մյուսներն են` Աֆրիկան, Հյուսիսային Ամերիկան, Հարավային Ամերիկան, հավերժական սառույցով ծածկված Անտարկտիդան և ամենափոքր մայրցամաքը՝ Ավստրալիան:

Մայրցամաքները շրջապատի կղզիների հետ միասին կոչվում են աշխարհամասեր: Դրանք նույնպես վեցն են՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Ամերիկա, Ավստրալիա, Անտարկտիդա:

Միլիոնավոր տարիներ առաջ Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ասիայի մի մասը, Ավստրալիան և Անտարկտիդան կազմել են մեկ մայրցամաք՝ Գոնդվանան:

1.Քարտեզի վրա փորձեք ցույց տալ մայրցամաքները:

2. Քարտեզի վրա կարող եք ցույց Հայաստանի տեղը:

Pangea_animation_03

3. Գտեք, թե որ երկրներն են Հայաստանի անմիջական հարևանները: Թվարկեք դրանք՝ մայրաքաղաքներով:Թուրքիա-Անկարա, Ադրբեջան-Բաքու, Վրաստան-Թիֆլիս, Պարսկաստան-Թեհրան:

Խմբային աշխատանք դպրոցում

Երկրագնդի վրա շուրջ 2 հազար տարբեր ժողովուրդներ են ապրում, որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբեր վարք ու բարք և սովորույթներ ունեն : Պատկերացրեք, թե Երկրի վրա բոլորը, ամեն ինչ միանման են : Լա՞վ կլինի, թե՞ վատ: Աշխատեք խմբերով և փորձեք մտածել

 ա) Ինչո՞վ լավ կլիներ, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ:

բ) Ինչո՞վ լավ չէր լինի, եթե Երկրի վրա ամեն ինչ միանման լիներ: Քննարկելու ենք դասարանում:

Englesh

Բարև ձեզ,  այսօր ես ձեզ կպատմեմ մի մուլտֆիլմի մասին Այնտեղ կայն հեքյաթներ և ես ընտրեցի այդ հեքյաթներից մեկը և հիմա ես պետք է գրեմ իմ դուր եկած հեքյաթը, իմ դուր եկածը դա եղել է երկրորդ պատմությունը, ես ընտրել եմ երկրորդը որովհետև այնտեղ ավելի շատ հետքրքիր բաներ կայն:

Русский

Черепаха и заяц

Хвастливый заяц вызвал на соревнование по бегу черепаху. Назначили они для соревнования время и место и разошлись. Но самонадеянный заяц, полагаясь на свою природную резвость, не старался бежать, а улёгся возле дороги и заснул. А черепаха понимала, что двигается она медленно, и потому очень старалась и бежала без передышки. Так обогнала она зайца и победила в соревновании.

Бегать заяц умел, но не знал, что, лёжа на месте, и от черепахи можно отстать.

Словарь

  • хвастливый – պարծենկոտ
  • соревнование – մրցույթ
  • самонадеянный = самоуверенный
  • резвость = шустрость
  • без передышки = без отдыха

2. ПОСЛЕТЕКСТОВЫЕ ВОПРОСЫ И ЗАДАНИЯ

2.1. Ответьте на вопросы в своём блоге:

  1. Почему заяц лёг спать? Она просто устала
  2. Почему черепаха выиграла соревнование? Потомушто он бегал за всех сил
  3. Какой был заяц?уставший
  4. Какая была черепаха?силной

2.2. Выпиши синонимы и антонимы парами:

  • Любишь брать – люби и отдавать.
  • Приятелей много, а друга нет.
  • Человек от лени болеет, а от труда здоровеет.
  • Корень учения горек, да плод его сладок.
  • Спеши, не спеши, а поторапливайся.

Синонимы:

Приятелейдруг

Антонимы:

здоровболень