Հարավային ամերիկա

Հարավային Ամերիկա (իսպ.՝ América del Sur, Sudamérica, Suramérica, պորտ.՝ América do Sul, անգլ.՝ South America, հոլ.՝ Zuid-Amerika, ֆր.՝ Amérique du Sud, գուար.՝ Ñembyamérika, կեչուա՝ Urin Awya Yala, Urin Amerika), հարավային մայրցամաք Ամերիկա աշխարհամասում, որը գտնվում է հիմնականում Արևմտյան և Հարավային կիսագնդերում, մասամբ նաև Հյուսիսային կիսագնդում։ Ափերը ողողում են արևմուտքից Խաղաղ, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի ջրերով, հյուսիսից՝ Կարիբյան ծովի ջրերով, որը բնական սահմանագիծ է համարվում Հյուսիսային և Հարավային Ամերիկաների միջև։ Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Պանամայի պարանոցով միանում է Հյուսիսային Ամերիկային։

Հարավային Ամերիկայի կազմի մեջ են մտնում նաև մի շարք կղզիներ, որոնք հիմնականում պատկանում են մայրցամաքի պետություններին։ Հարավային ամերիկայի Կարիբյան ծովին հարող պետություններն են՝ Կոլումբիա, Վենեսուելա, Գայանա, Սուրինամ, Ֆրանսիական Գվիանա և Պանամա հայտնի են նաև Կարիբյան Հարավային Ամերիկա անվանումով։

Մայրցամաքի տարածքը՝ 17,84 միլիոն կմ² (4-րդն ըստ մեծության) է, բնակչությունը՝ 387 489 196 մարդ (2011 թվականի տվյալներով) (4-րդը մայրցամաքների մեջ)։

  • Տարածքը՝ ներառյալ կղզիները՝ 17.854 հզ. կմ²
  • Կղզիների տարածքը՝ 150 հզ. կմ²
  • Միջին բարձրությունը՝ 590 մ
  • Ամենաբարձր կետը՝ Ակոնկագուա լեռնագագաթ՝ 6.960 մ
  • Ամենացածր կետը՝ Վալդես թերակղզի՝ –40 մ
  • Հյուսիսային ծայրակետը՝ Գալինաս հրվանդան՝ հս. լայն. 12օ28՜
  • Հարավային ծայրակետը՝ Ֆրոուերդ հրվանդան՝ հվ. լայն. 53օ56՜
  • Արևմտյան ծայրակետը՝ Պարինյաս հրվանդան՝ արմ. երկ. 81օ20՜
  • Արևելյան ծայրակետը՝ Կաբու Բրանկու հրվանդան՝ արմ. երկ. 34օ46՜
  • Ամենաերկար գետը՝ Ամազոն՝ 6.437 կմ
  • Ամենամեծ լիճը՝ Մարակաիբո՝ 13,3 հզ. կմ²
  • Ամենամեծ կղզին՝ Հրո Երկիր՝ 47.992 կմ²
  • Ամենամեծ անապատը՝ Ատակամա՝ 181,3 հզ. կմ²
  • Պետությունների թիվը՝ 12
  • Ամենամեծ պետությունը՝ Բրազիլիա՝ 8.514,9 հզ. կմ²
  • Ամենափոքր պետությունը՝ Սուրինամ՝ 163,8 հզ. կմ²
  • Ամենախոշոր քաղաքը՝ Սան Պաուլո՝ 17 մլն
  • Բնակչության ընդհանուր թիվը՝ 350 մլն:

Մայրցամաքի պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի։ Առաջինը, բնիկ քաղաքակրթությունների հաստատումը, վերելքն ու անկումն է (ինկեր)։ Երկրորդը, եվրոպական գրավման և գաղութացման շրջանն է, 1500-1800 թվականներին մայրցամաքի մեծ մասը կախման մեջ ընկավ եվրոպական 2 պետություններից՝ Իսպանիայից և Պորտուգալիայից։ Չնայած համեմատաբար կարճ ժամանակահատվածին, հենց այս ընթացքում հաստատվեցին լեզուները, մշակույթները, տնտեսությունները, ինչպես նաև այսօրվա լատինամերիկյան պետությունների մեծ մասի հիմքերը։ Գվիանական ափի պետությունների պատմությունը պետք է դիտարկել առանձին։ Գայանան, Սուրինամը և ավելի քիչ Ֆրանսիական Գվիանան էականորեն տարբերվում են մայրցամաքի իսպանապորտուգալալեզու երկրներից։

{{{2}}} Սան Պաուլու
{{{2}}} Լիմա
{{{2}}} Բոգոտա
{{{2}}} Ռիո դե Ժանեյրո
{{{2}}} Սանտյագո
{{{2}}} Կարակաս
{{{2}}} Բուենոս Այրես
{{{2}}} Բահիա Սալվադոր
{{{2}}} Բրազիլիա
{{{2}}} Ֆորտալեզա

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով