Մայրենի

Փետրվարի 8

Անգի՛ր սովորիր Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը: Ավարտի՛ր  փետրվարի 7-ի առաջադրանքներում կիսատ թողածները:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմի՛ր բանաստեղծությունը:
  2. Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
  3. Գտի՛ր բնությունը պատկերող տողերը:
  4. Բացատրի՛ր պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:
  5. Բացատրի՛ր հստևյալ փոխաբերությունները`

Ա)Արևը  հանգչում է հեռվում:

Մայր մտնել:

Բ)Իլիկդ խոսում է անուշ:

Սիրուն իրեր է իլիկը անում:

Գ) Դրախտ է նորից իմ հոգում:

Հլը բարի մնացել է հոգում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով