Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ…հորինում են սովորողները

Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ մութը չլիներ աշխարհում։

Եթե հանկարծ մութը չլիներ աշխարհում աշխարհը կվառվեր, որովհետև եթե մութ չլինի լուսին չի լինի, և միայն արևը կվառի ամբողջ աշխարհը։

Ռաֆայել Գասպարյան

Եթե հանկարծ մութը չլիներ աշխարհում գիշեր չէր լինի և փոքրիկ ավտոբուսը չէր վախենա մթությունից։

Լիա Սողոմոնյան

Եթե մութը չլիներ, մենք չէինք իմանա ինչ բան են աստղերը, լուսինը և քունը:

Վարդան Հակոբյան

Եթե հանկարծ մութը չլիներ աշխարհում  մարդիկ չէին իմանա, որ արդեն գիշեր է։ Եթե չլիներ գիշեր՝ մարդիկ չէին քնի ու չէին հանգստանա։

Արեն Հարությունյան

Եթե հանկարծ մութը չլիներ աշխարհում՝  լուսինը չէր երևա, աստղերը չէին երևա, գիշերը չի լինի։

Ալեքսանդր Մանուկյան

Եթե մութը  չլիներ աշխարհում,  մարդիկ չէին  կարողանա քնել ու հանգստանալ:  Աստղերը  երկնքում չէին  փայլի,  լուսինը չէր լուսավորի մեր մոլորակը:   Կյանքը   կդադարեր իր գոյությունը աշխարհում։

Ենոք Թովմասյան

Եթե հանկարծ մութը չլիներ՝ աշխարհում միշտ առավոտ կլիներ և մարդիկ չէին կարողանա քնել:

Լուսինե Մովսիսյան

Եթե մութը չլիներ աշխարհում, մարդիկ չէին քնի, լուսնին և աստղերին չէինք տեսնի

Վիկտորյա Այվազյան

Եթե հանկարծ մութը չլիներ աշխարհում, աշխարհում կլիներ միշտ ցերեկ: Մարդիկ չեին իմանա երբ քնեին, երբ արթնանային: Չէին իմանա՝ երբ գնային աշխատանքի և երբ վերադառնային:

Կարինա Երիցյան

Եթե հանկարծ մութը չլիներ աշխարհում, ոչ մեկ չէր իմանա, թե ե՞րբ է քնելու ժամը։

Գևորգ Գրիգորյան

Եթե մութը չընկնի, մարդիկ չեն իմանա, որ քնելու ժամանակն է։ Աստղերն էլ չեն իմանա, որ երկնքում փայլելու ժամանակն է։

Նարե Մանուկյան

Ի՞նչ կլիներ, եթե հանկարծ մութը չլիներ աշխարհում։
Մենք կմնանք անքուն։
Մայրիկը փոքրիկներին հեքիաթ չէր պատմի։
Մայրիկը փոքրիկների համար չէր երգի քնելուց առաջ։

Մարի Գասպարյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով