Հայրենագիտություն

Ընթացքը՝ հարգելի՛ սովորողներ, տեղեկություններ հավաքել երևանյան պուրակների և զբոսայգիների մասին, որոնք կարող են լինել նաև ձեր բնակավայրի մոտակայքում։ Նախագիծը կարող եք իրականացնել նաև ընտանեկան. Համատեղում եք հաճելին օգտակարի հետ, օգտակար զբոսանք արդեն իսկ ձեր համար բացահայտած պուրակներում կամ զբեսայգիներում։

 

Անգլյական այգի

Ամենամեծն էր։ Ձևավորումն ու բարեկարգումը տևել է 19-րդ դարի 60-ականներից մինչև Առաջին համաշխարհային պատերազմին նախորդած տարիները։ 1895թ. հուլիսի 1-ին 12 տարի ժամկետով կապալով տրվել է Լևոն Բագլնչյանին, ով պարտավորվել է 3 տարում ավարտել այգու վերակառուցումը, սակայն թերացել է։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իս. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Իվ. Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել. Բացվել է 1910թ. հոկտեմբերի 3-ին։

 

Կոմիտասի անվան պուրակ

Կոմիտասի անվան պուրակը գտնվում է Կոմիտասի անունը կրող պետական կոնսերվատորիայի մերձակա պուրակում։

Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը (քանդակագործ` Ա. Հարութունյան, ճարտարապետ` Ֆ. Դարբինյան, 1988թ.)։

 

Դիանա Աբգարի անվան զբոսայգի

Վերակառուցումից հետո 2019թ. հունիսին մայրաքաղաքում շահագործման հանձնված՝ Երևանի գլխավոր պողոտայի վերջնամասում (Սարյան-Մաշտոցի պողոտա) գտնվող այգին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ կրում է հայ նշանավոր հասարակական գործիչ, գրող և հրապարակախոս, Հայկական հարցի մասին մի շարք գրքերի հեղինակ, Ճապոնիայում Հայաստանի Առաջին Հանրապետության պատվավոր հյուպատոս, բարեգործ Դիանա Աբգարի անունը:
Շուրջ 20 000 քմ տարածք զբաղեցնող այգին կանաչապատվել է, տնկվել են մոտ տասը հազար տնկիներ՝ ծառեր, թփեր, ինչպես նաև՝ ծաղիկներ: Հանգստի գոտին առանձնանում է նաև լուսային ցայտող շատրվանների յուրօրինակ լուծումներով:
600 ջրային շիթերից բաղկացած շատրվանները հնարավորություն են տալիս ստեղծելու պատկերներ և անցկացնելու ջրալուսային երեկոներ՝ երաժշտության ուղեկցությամբ:
Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2015 թվականին: Նախագծի կյանքի կոչման համար «Տաշիր» ընկերությունների խումբը շուրջ 15 մլն դոլարին համարժեք ներդրում է կատարել:

 

Միսաք Մանուշյանի անվան պուրակ

2014թ. մայիսի 13-ին Երևանի Արամի, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու փողոցների և Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում, Հայաստանի և Ֆրանսիայի հանրապետությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, հանդիսավորությամբ բացվեց բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակը:

 

Ալ. Թամանյանի անվան պուրակ

Այս պուրակը գտնվում է Ալ. Թամանյանի նախագծով նախատեսված «Կասկադի» ցածրադիր վայրում։ Ալ. Թամանյանի անվան պուրակում` Մոսկովյան փողոցի վրա, դեպի քաղաքի կենտրոնական հատված տեղադրված է Ալ. Թամանյանի արձանը (քանդ.` Արտաշես Հովսեփյան, ճարտ.` Ս. Պետրոսյան, 1931թ.)։ Արձանից դեպի «Կասկադ» համալիր ձգվող փոքրիկ պուրակն անվանվել է մեծն ճարտարապետ, ակադեմիկոս Ալ. Թամանյանի անունով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով