Լոռու մասին փաստեր

Տարածքը՝ 3789 ք. կմ

Բնակչությունը՝ 283,900

Լոռին մարզ է Հայաստանի հյուսիսային մասում: Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը  Վանաձորն է: Մարզի տարածքում են գտնվում նաև հետևյալ քաղաքները՝ Ալավերդի, Ախթալա, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան։

Վանաձորը (նախկինում՝ Մեծ Ղարաքիլիսա, 1935-1992թթ.՝ Կիրովական) գտնվում է Փամբակ և Բազում լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Տանձուտ և Փամբակ գետակների միախառնման վայրում, ծովի մակերևույթից 1350մ բարձրության վրա: Հեռավորությունը Երևանից ավտոխճուղով 110 կմ է, երկաթուղով՝ 224 կմ:

Քաղաքի միջով հոսում են Տանձուտ և Վանաձոր գետերը:  2015թ.  դրությամբ Վանաձորում բնակվել է 82,8 հազ.մարդ:

Աշխարհագրություն

Լոռին մեծությամբ Հայաստանի երրորդ մարզն է 3789 կմ² տարածքով (Հայստանի տարածքի 12.7% ): 217,4 հզր. մարդ բնակչությամբ (ըստ 2018 թ. տվյալների) Լոռու մարզը զիջում է միայն Երևանին։ Հյուսիսից մարզը սահմանակցում է Վրաստանի, արևմուտքից՝ Շիրակի, հարավից՝ Արագածոտնի և Կոտայքի, արևելքից՝ Տավուշի մարզերի հետ։ Բազմաթիվ լեռնային առվակների հետ մեկտեղ, Լոռու մարզով են հոսում չորս գետ՝ ԴեբեդՁորագետՓամբակ ևԱղստև:

Լոռի Փամբակի լեռնաշղթաների լայնական դասավորվածությունը ապահովում է բարեխառն կլիմա մարզում՝ պաշտպանելով հյուսիսից ներխուժող սառը օդի զանգվածներից։

Լոռու մարզում են գտնվում  ՅՈւՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Հաղպատի և Սանահինի վանքերը։ Պատմական նշանակություն ունեն նաև մարզում գտնվող Լոռի-Բերդի փլատակները։

Պետական պահպանության տակ են գտնվում մոտ 3000 հուշարձաններ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով